Տրամադրող և խթանող
Մաշկի բոլոր տեսակների համար
Ֆրանսիական թարխունի օճառը պատրաստված է մաշկին հարմար լավագույն յուղերի նուրբ համադրությամբ: Խաղողի կորիզի եւ ծիրանի յուղերի միացությամբ այս կատարելապես բնական օճառը մաշկին հաղորդում է փափկության եւ խնամված լինելու զգացողություն: Այս օճառի բաղադրամասերին հավելել ենք նաեւ թարխունի եթերայուղ, որը մանրէասպան է, հոտազերծիչ, տրամադրող եւ խթանող: Ֆրանսիական թարխուն օճառն ունի ավելի մեղմ բույր, քան մեր Թարխուն օճառը եւ կարող է գործածվել ողջ մարմնի համար: Խորհուրդ չի տրվում հղի եւ կրծքով կերակրող կանանց:
100գ
Արտադրող՝ Նաիրիան
There are no reviews yet.