Լողի փչվող ներքնակ հրեշտակի թևեր Angel Wings Mat INTEX 58786


Կոդը` 25.328952

AMD19,200

Փչվող ջրի ներքնակ հրեշտակի թևերի տեսքով: Պատկերացրեք որքան գեղեցիկ լուսանկարներ կարող եք ստանալ: Տարածեք Ձեր թևերը և վայելեք զովացնող ջուրը ՝ ծովում կամ լողավազանում: Այն ստեղծվել է ոգեշնչված Կոլետ Միլլերի /Colette Miller/ նախաձեռնությամբ՝ Global Angel Wings Project ծրագրի շրջանակներում, Լոս Անջելեսում ՝ հրեշտակների քաղաքում: Դրանք ստեղծվել են մարդկությանը հիշեցնելու համար, որ մենք հրեշտակներ ենք երկրի վրա: Թևերի առաջին զույգը ստեղծվել է որպես street art, բայց շուտով լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում: Նկարաված բոլոր թևերը յուրահատուկ են նրանով, որ ազատ են աշխարհում և երբեք չեն պատկանել ոչ ոքի, անգամ Կոլետին:
  • Չափսը ՝ 251 x 160 սմ
  • Հումքը ՝ 0.30 մմ հաստությամբ վինիլ
  • 2 պլաստիկե ամուր բռնակ
  • Տարիքը ՝ 6+
  • Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը ՝ 100 կգ
 

Հարգելի հաճախորդ

Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.

  • Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
  • Մինչև ներքնակը (լողավազանը)  բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի)  համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
  • Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
  • Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
  • Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
  • Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
  • Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
  • Արգելվում է  կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա:
 
 
 
SKU: 25.328952 Category:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Լողի փչվող ներքնակ հրեշտակի թևեր Angel Wings Mat INTEX 58786”

There are no reviews yet.