Երկտեղանի նավակ Intex 68309 Intex Excursion™ Pro Kayak K2-ը նախատեսված է ակտիվ հանգստի համար: Կիրառելի է լճում, գետում և այլ ջրային տարածքներում: Ունի շարժական ողնուց /киль, keel/ խորը կամ մակերեսային ջրերում օպտիմալ մանևրելու համար: Ունի ոտքերը դնելու հարմարանք, որն ավելացնում է արագ թիավարման արդյունավետությունը: Ունի 2 ներկառուցված ձողաձիգ ՝ կարթը բռնելու համար: Նավակի կողին առկա է շարժական և կարգավորվող ամրակ ՝ տեղակայելու տարբեր պարագաներ, ինչպիսիք են GPS համակարգերը, ձկան որոնիչները, կարթի պտտվող բռնակները և այլն: Առջևից և հետևից խարսխման /швартовка/ բռնակներ կան: Դրանց միջոցով կարող եք հեշտությամբ տեղափոխել նավակը փչված վիճակում: Նավակը կողքերից, առջևից և հետևից հագեցած է անվտանգության պարաններով: Ունի 2 կարգավորվող փչվող նստատեղ և փչվող տակդիր ՝ բարձր նստատեղի դիրքի համար: Այն ունի պահեստային տեղ ՝ նավի աղեղի և նավախելի վրա /в носовой и кормовой части /, որպեսզի կարողանաք նավարկելիս ձեզ հետ վերցնել ամեն անհրաժեշտ բան: Ունի չժանգոտվող պողպատից D- օղակներ ՝ չոր պարկերը կապելու համար: Պատրաստված է Super Tough տեսակի վինիլից, լամինատի և պոլիէսթերի խառնուրդ է, որն անջրաթափանց է, դիմանում է մեծ բեռների, կայուն է բենզինի, յուղերի և աղի ջրի հանդեպ, անվնաս է մաշկի համար, դիմանում է քերծվածքներին, հարվածներին և արևի ճառագայթներին: Ամրությունը թույլ է տալիս փչել նավակը բարձր ճնշմամբ: Այն Հավաքածուն ներառում է նավակ, ալյումինե 2 թի, պայուսակ, վերանորոգման հավաքածու, ձեռքի պոմպ, ուղեցույց:
- Չափսը ՝ 384 х 94 х 46 սմ
- Հումքը ՝ 0,75 մմ հաստությամբ Super Tough տեսակի վինիլ
- Հատակը՝ փչվող
- Ալյումինե թի՝ 218 սմ
- Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը ՝ 180 կգ
- Boston տիպի հատուկ փական՝ արագ փչելու և հավաքելու համար
- Շարքը ՝ PROFESSIONAL SERIES
- Գույնը ՝ կարմիր և մոխրագույն
- Քաշը ՝ 19.9 կգ
- Քաշը տուփով ՝ 21.4 կգ
- Տուփի չափսը ՝ 62 х 32 х 58 սմ
Հարգելի հաճախորդ
Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.Հարգելի հաճախորդ
- Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
- Մինչև ներքնակը (լողավազանը) բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի) համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
- Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
- Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
- Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
- Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
- Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
- Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
- Արգելվում է կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա:
There are no reviews yet.