Խաղային կենտրոնն իսկական մրգային աղցան է `նարնջով, արքայախնձորով, ելակով և ձմերուկով: Ձեր երեխաները անվերջ զվարճանալու են սահելով սղարանով և խաղալով լողավազանում: Սղարանով, փչվող լողավազանը բաղկացած է 2 բաժնից, այնպես որ դրանում կարող են խաղալ ինչպես փոքր երեխաները, այնպես էլ նրանց ավագ եղբայրներն ու քույրերը: Սղարանի միջոցով հնարավոր է անցնել մի բաժնից մյուսը: Խաղային կենտրոնն ունի ցողող շատրվան, որի աշխատանքի համար պահանջվում է պարտեզի սովորական ռետինե խողովակը /шланг/ միացնել լողավազանի հատուկ անցքին: Փոքր լողավազանը հագեցած է ջրահեռացման համակարգով, իսկ մեծ լողավազանում կա ջրի ծավալը կարգավորող փական:Եթե լողավազանը շատ լիքն է, պարզապես բացեք փականը ներքևում ՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար: Սղարանն ավարտվում է փչվող բարձով, որպեսզի երեխաները չհարվածեն գետնին: Այս կենտրոնի առավելությունը տարբեր չափերի երկու ջրավազաններն են: Հավաքածուն ներառում է տարբեր գույների 5 պլաստիկե գնդակներ, որոնք կարող են պահվել փչվող հատվածի մեջ ՝ մեծ լողավազանի կողքին: Մրգային խաղեր» խաղային կենտրոնը ունի պայծառ դիզայն և նախատեսված է բացօթյա օգտագործման համար: Հավաքածուն ներառում է խաղային կենտրոնը իր բոլոր մասերով՝ փչվող ձմերուկ սղարան, փչվող մրգեր ՝ արքայախնձոր, նարինջ, ելակ, 5 գնդակ, նորոգման կպչուն կտոր, ուղեցույց:
- Չափսը ՝ 244 х 191 х 91 սմ
- Քաշը ՝ 6,2 կգ
- Փաթեթավորման չափսը ՝ 40 х 40 х 18 սմ
- Քաշը տուփով ՝ 6,39 կգ
- Հումքը ՝ 0,30 մմ հաստությամբ վինիլ
- Ծավալները՝ 57 և 493 լիտր / 80% լցված լինելու դեպքում/
- Ջրի մակարդակի բարձրությունը ՝ 11 սմ և 20 սմ
- Հատակը փչվող չէ
- Առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 81 կգ
- Տարիքը ՝ 2+
Հարգելի հաճախորդ
Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.
- Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
- Մինչև ներքնակը (լողավազանը) բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի) համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
- Չի կարելի ներքնակը (լողավազանը) օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
- Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
- Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
- Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
- Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
- Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
- Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
- Արգելվում է կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա:
There are no reviews yet.