,

Փչվող խաղային կենտրոն “Դինոլենդ” INTEX 57135


Կոդ՝ 25.19229

AMD49,800

Այս խաղային կենտրոնն ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ամռան շոգ օրերին ձեր փոքրիկներին լողալու և խաղալու համար: Այն հագեցած է  սղարանով, գնդակների սղարանով, շատրվան-կամարով, փչվող օղակներ նետելու խաղով և ունի 2 մասից բաղկացած լողավազան: Այս ամբողջ կոմպոզիցիան հիանալի կերպով լրացվում է դինոզավրերի կերպարներով: Շատրվանի աշխատանքի համար պահանջվում է պարտեզի սովորական ռետինե խողովակ /шланг/, որը պետք է միացված լինի լողավազանի հատուկ անցքին:  Եթե ​​լողավազանը շատ լիքն է, պարզապես բացեք փականը ներքևում ՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար: Սղարանն ավարտվում է փչվող բարձով, որպեսզի երեխաները չհարվածեն գետնին: Հավաքածուն ներառում է խաղային կենտրոնը իր բոլոր մասերվ՝ սղարան, դինոզավրեր, պալմաներ, շատրվան-կամար, 6 պլաստիկ գնդակ, փչվող օղակներ, նորոգման կպչուն կտոր, ուղեցույց:

  • Ծավալը ՝ 280 լ
  • Չափսը ՝ 229 x 333 x 112 սմ
  • Կողերի բարձրությունը ՝ 15 սմ
  • Գնդակների քանակը՝ 6, տրամագիծը ՝ 8 սմ
  • Փչվող օղակներ
  • Քաշը ՝ 7.33
  • Քաշը տուփով ՝ 8,2 կգ
  • Սղարանի թույլատրելի ծանրաբեռնվածությունը ՝  81 կգ
  • Հումքը ՝ 0,25 մմ հաստությամբ վինիլ
  • Տարիք ՝ 2+
  • Հատակը փչվող չէ
  • Փաթեթավորման չափսը ՝51 х 40 х 15 սմ

Հարգելի հաճախորդ

Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.

  • Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
  • Մինչև ներքնակը (լողավազանը)  բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի)  համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
  • Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
  • Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
  • Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
  • Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
  • Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
  • Արգելվում է  կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Փչվող խաղային կենտրոն “Դինոլենդ” INTEX 57135”

There are no reviews yet.