-21%
,

Փչվող խաղային կենտրոն “Դինոզավր” INTEX 57444


Կոդ՝ 25.13052

AMD29,800 AMD37,800

Այս խաղային կենտրոնն ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ամռան շոգ օրերին ձեր փոքրիկներին լողալու և խաղալու համար: Այն հագեցած է  սղարանով, մինի լողավազանով, շատրվան-պալմայով և անկյունային ջրվեժով: Այս ամբողջ կոմպոզիցիան հիանալի կերպով լրացվում է դինոզավրերի դեմքերի պատկերներով: Շատրվանի աշխատանքի համար պահանջվում է պարտեզի սովորական ռետինե խողովակ /шланг/, որը պետք է միացված լինի լողավազանի հատուկ անցքին:  Եթե ​​լողավազանը շատ լիքն է, պարզապես բացեք փականը ներքևում ՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար: Սղարանն ավարտվում է փչվող բարձով, որպեսզի երեխաները չհարվածեն գետնին: Հավաքածուն ներառում է խաղային կենտրոնը իր բոլոր մասերվ՝ սղարան, դինոզավրեր, պալմա շատրվան, ջրվեժ, 6 պլաստիկ գնդակ, նորոգման կպչուն կտոր, ուղեցույց:

  • Ծավալը ՝ 216 լ
  • Չափսը ՝ 249 x 191 x 109 սմ
  • Խորությունը՝ 16 սմ
  • Քաշը տուփով ՝ 5.3 կգ
  • Սղարանի թույլատրելի ծանրաբեռնվածությունը ՝  81 կգ
  • Հումքը ՝ 0,25 մմ հաստությամբ վինիլ
  • Տարիք ՝ 2+
  • Հատակը փչվող չէ
  • Փաթեթավորման չափսը ՝46 х 13 х 36 սմ

Հարգելի հաճախորդ

Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.

  • Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
  • Մինչև ներքնակը (լողավազանը)  բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի)  համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
  • Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
  • Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
  • Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
  • Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
  • Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
  • Արգելվում է  կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Փչվող խաղային կենտրոն “Դինոզավր” INTEX 57444”

There are no reviews yet.