,

Փչվող խաղային կենտրոն “Ուրախ ձկնորսություն ” INTEX 57162


Կոդ՝ 25.329092

AMD38,800

Խաղային կենտրոն “Ուրախ ձկնորսություն” սղարանով և շատրվանով: Ամառվա շոգ օրերին այն հարմարավետություն և թարմություն է ստեղծում խաղացող երեխաների համար: Պատրաստված է Վինիլից, որն անջրաթափանց է, դիմանում է մեծ բեռների և անվնաս է մաշկի համար: Ջրավազանը ջրահեռացման անցք ունի ՝ ջրի մակարդակը սահմանափակելու համար: Փաթեթում ներառված են 2 փչվող ձուկ,  ձկնորսական կարթ, 6 գնդակներ, որոնք կարող են պահվել փչվող հատվածի մեջ ՝ մեծ լողավազանի կողքին: Պալմա-շատրվանի աշխատանքի համար պահանջվում է պարտեզի սովորական ռետինե խողովակ /шланг/, որը պետք է միացված լինի լողավազանի հատուկ անցքին: Լողավազանը կարող է միաժամանակ տեղավորել մինչև 3 երեխա, ջրի մակարդակը 15-20 սմ է:

  • Չափսը՝ 218 x 188 x 99 սմ
  • Կողային հատվածների բարձրությունը՝ 13 սմ
  • Հումքը՝ 0.28 մմ հաստությամբ վինիլ
  • Քաշը ՝ 6.14 կգ
  • Ծավալը՝ 182 լիտր / 80% լցված լինելու դեպքում/
  • Հատակը փչվող չէ
  • Առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 81 կգ
  • Տարիքը ՝ 2+
  • Փաթեթավորման չափսը ՝ 41 x 13 x 48 սմ

Հարգելի հաճախորդ

Որպեսզի փչովի ներքնակները և լողավազանները երկար ծառայեն Ձեզ, անհրաժեշտ է հետևել ներքոհիշյալ անվտանգության կանոններին.

  • Եթե ներքնակը (լողավազանը) ձեռք եք բերել ձմռանը, ապա մինչև բացելը այն 3-4 ժամ պետք է պահել տաք սենյակում, որից հետո միայն կարելի է հանել տուփից և օգտագործել:
  • Մինչև ներքնակը (լողավազանը)  բացելը համոզվեք, որ ներքնակի (լողավազանի)  համար նախատեսված մակերեսը հարթ է` զերծ ծակող , կտրող, սուր առարկաներից:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել հրդեհավտանգ վայրերում (կրակ, ջեռուցիչ, մանղալ):
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  լիցքավորել մաքսիմալ օդի ճնշմամբ:
  • Չի կարելի ներքնակը (լողավազանը)  օգտագործել բացասական ջերմաստիճանի պայմաններում
  • Եթե ներքնակը (լողավազանը) բաղկացած է երկու և ավելի փչվող խցիկներից, ապա առաջին հերթին պետք է փչել ներքևի հատվածը (ոչ ավել, քան 60%-ի չափով), այնուհետ մնացած խցիկները հաջորդաբար փչելով` կարգավորել ներքնակի (լողավազանի) փքվածության ամբողջական աստիճանը:
  • Եթե ներքնակին ներկառուցված է էլեկտրական պոմպ, ապա անհրաժեշտ է վերահսկել պոմպի աշխատանքը: Լիցքավորելուց անմիջապես հետո անջատել պոմպը:
  • Եթե ներքնակի (լողավազանի) լիցքավորման համար օգտագործվում է այլ պոմպ, ապա հարկավոր չէ ներքնակը լիցքավորել մաքսիմալ ճնշմամբ:
  • Օպտիմալ օգտագործման համար բավարար է լիցքավորել ներքնակը (լողավազանը) 80-85 % :
  • Որքան մեծ է օգտվողի քաշը, անքան քիչ պետք է լիցքավորել ներքնակը: Թույլատրելի քաշը նշված է տուփի վրա:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել մեքենայի պոմպ կամ այլ բարձր ճնշման պոմպեր:
  • Արգելվում է  կանգնել կամ թռչկոտել ներքնակի վրա:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Փչվող խաղային կենտրոն “Ուրախ ձկնորսություն ” INTEX 57162”

There are no reviews yet.