,

Փայտե տախտակ XAXALOVE, «Ճանաչում ենք աշխարհը», Կենդանիներ Ձագուկներով


Կոդ՝ 28.X001

AMD1,950

Զանգված ՝ 480 գ
Չափս ՝ 40 x 30 x 0,8 սմ
Տարիք ՝ 3+

Խաղ-տախտակներ «Ճանաչում ենք աշխարհը» Կենդանիների խմբեր և ձագուկներ
?Ինչպես խաղալ՝
? Երեխայի հետ հորինեք պատմություն կամ հեքիաթ՝ ընտրելով մեկ կամ մի քանի կենդանիներ:
? Խնդրեք երեխային ընդհանրություններ գտնել կենդանիների միջև. oրինակ՝ աղվեսն ու գայլը ապրում են անտառում:
? Սովորեցրեք երեխային կենդանիների ձայները և խնդրեք նրան գուշակել, թե ո՞ր կենդանին ի՞նչ ձայն է արձակում:
? Միասին գտեք ամենամեծ և ամենափոքր կենդանիներին:
? Նշեք կենդանու որևէ հատկանիշ և խնդրեք գուշակել, թե ո՞ր կենդանու մասին է խոսքը:
? Խնդրեք երեխային առանձնացնել վայրի և ընտանի կենդանիներին:
? Ընտրեք կենդանիների մի խումբ և երեխային սովորեցրեք խումբ հասկացությունը։
? Նշեք մի քանի կենդանու որևէ համընդհանուր հատկանիշ և խնդրեք գտնել այդ կենդանիներին. oրինակ՝ գտի՛ր ջրային կենդանիներին կամ գտի՛ր նարնջագույն կենդանիներին:
? Խնդրեք գտնել կենդանիների այն խմբերը, որոնցում կենդանիների քանակը 3 է:
? Խնդրեք երեխային գտնել այն կենդանիների խմբերը․օրինակ` որոնք ունեն կոտոշներ:
? Կողք կողքի դրեք վայրի կենդանիների մի քանի խմբեր և ընտանի կենդանիների մեկ խումբ, կամ դրեք ընտանի կենդանիների մի քանի խմբեր և վայրի կենդանիների մեկ խումբ: Խնդրեք երեխային գտնել ավելորդ խումբը:
? Խնդրեք երեխային գտնել երկու տախտակների վրայի միևնույն կենդանիներին․ օրինակ՝ երկու տախտակներում էլ կան ոչխարներ, խոզեր և այլն: Խնդրեք գտնել խոզերին, ոչխարներին և այլն։

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Փայտե տախտակ XAXALOVE, «Ճանաչում ենք աշխարհը», Կենդանիներ Ձագուկներով”

There are no reviews yet.