, ,

Փայտե տախտակ XAXALOVE, «Ճանաչում ենք աշխարհը», Գործիքներ


Կոդ՝ 28.H015

AMD950

Զանգված ՝ 200 գ
Չափս ՝ 30 x 22 x 0,5 սմ
Տարիք ՝ 1,5-3 տ

Խաղ-տախտակներ «Ճանաչում ենք աշխարհը»
?Ինչպես խաղալ՝
? Այս խաղի օգնությամբ երեխային կարող եք սովորեցնել տարրական հրահանգներ՝ տե՛ս, ցո՛ւյց տուր, տո՛ւր, դի՛ր։
? Խնդրեք երեխային ուշադիր նայել տախտակին և գտնել որևէ պատկեր։ Երեխան պետք է փորձի հնարավորինս արագ գտնել պատկերները և ցույց տալ։
? Հանեք պատկերներն իրենց տեղերից, դրեք սեղանի վրա և խնդրեք երեխային հնարավորինս արագ գտնել պատկերների ճիշտ տեղերը։
? Տախտակի պատկերներից յուրաքանչյուրը փորձեք մանրամասն նկարագրել երեխային, ներկայացրեք այդ պատկերի հատկությունները. օրինակ՝ գույնը, ձևը, չափը, կիրառությունը, ոլորտը։ Այնուհետև նշեք պատկերի հատկությունները և խնդրեք գուշակել, թե որ պատկերի մասին է խոսքը։
? Վերցրեք 5-7 պատկեր, դրեք երեխայի առաջ և խնդրեք ուշադիր նայել ու հիշել պատկերները։ Ապա խնդրեք երեխային փակել աչքերը և թաքցրեք պատկերներից 2-ը։ Խնդրեք երեխային բացել աչքերը և վերհիշել, թե որ պատկերներն են բացակայում։ Կամ կարող եք պարզապես փոխել պատկերների տեղերը և խնդրել երեխային վերհիշել, թե ինչն է փոխվել։
? Խնդրեք երեխային ուշադիր նայել տախտակի պատկերներին և մտաբերել, թե ինչ նմանություններ ունեն դրանք․ այսպիսով կընդգծեք դրանք միավորող հատկանիշները։ Ապա խնդրեք համեմատել պատկերները և առանձնացնել դրանց տարբերությունները․ այսպիսով կընդգծեք յուրաքանչյուր առարկայի կամ կենդանու յուրահատկությունը։
? Խնդրեք երեխային ընտրել որևէ պատկեր, ապա շրջանակից հանեք այդ պատկերը, դրեք թղթի վրա և մատիտի կամ գրիչի օգնությամբ շրջագծեք այն։
? Երեխային խնդրեք նայել պատկերներին և պատմություն հորինել դրանց մասին։
? Տախտակի վրա որոշ պատկերների տեղերը փոխեք և տեղադրեք սխալ տեղերում։ Խնդրեք երեխային գտնել սխալները և ուղղել։
? Երեխային խնդրեք, որ փորձի խաղալ նաև ձախ ձեռքով (եթե երեխան ձախլիկ է, ապա՝ աջ ձեռքով): Կարելի է խաղալ նաև միաժամանակ երկու ձեռքով:
? Վերցնում ենք «Ճանաչում ենք աշխարհը» շարքից 2 տարբեր խմբեր ներկայացնող տախտակներ: Օրինակ՝ «Մրգերը» և «Բանջարեղենը»: Մի տախտակից ընտրում ենք 4 պատկեր, մյուս տախտակից՝ 1 պատկեր: Օրինակ՝ «Մրգերից» վերցնում ենք բանանը, խաղողը, նարինջը, նուռը, իսկ «Բանջարեղենից»՝ կաղամբը: Երեխային խնդրում ենք բոլոր 5 պատկերների մեջ գտնել ավելորդը:
? «Ճանաչում ենք աշխարհը» շարքից ընտրում ենք «Դինոզավրերը», «Ջրային կենդանիները», «Միջատները», «Թռչունները»: Պատկերներն անկանոն կերպով տեղադրում ենք սեղանին և երեխային խնդրում գտնել նշված խմբին պատկանող պատկերները: Օրինակ՝ գտի՛ր թռչող կենդանիները:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Փայտե տախտակ XAXALOVE, «Ճանաչում ենք աշխարհը», Գործիքներ”

There are no reviews yet.