Զանգված ՝ 2070 գ
Չափս ՝ 58 x 38 x 4,5 սմ
Տարիք ՝ 2-8 տ
Նկարչության համար հատվածի չափսը ՝ 39 × 31.5 սմ
Մոլբերտի ամբողջական բարձրությունը ՝ 66 սմ
Մի կողմը փայտից է, որի վրա կարող եք նկարել կավիճով, իսկ մյուսը մագնիսական է, որի վրա կարող եք գրել մարկերով և փակցնել մագնիսական տառեր և թվեր:
Ներառում է գունավոր կավիճներ, երկու գույնի գունանիշ /մարկեր/ , ջնջոց, մագնիսական հայերեն տառեր ՝ պատկերներով, թվեր և երկրաչափական մարմիններ:
?Ինչպես խաղալ՝
? Գրատախտակի վրա նկարեք պատկերներ և երեխային խնդրեք գուշակել, թե ինչ է պատկերված:
? Գրատախտակի վրա ձախ կողմում դրեք մագնիսի որևէ նշան և խնդրեք երեխային կրկնօրինակել այդ նշանը մի քանի անգամ տողի երկայնքով:
? Կետագծերով պատկերեք որևէ առարկա, նկար կամ նշան և խնդրեք երեխային արտագծել այն:
? Խնդրեք երեխային գրատախտակի վրա նկարել իր ձեռքը և միասին սովորեք մատիկների անունները:
? Երեխային խնդրեք, որ փակցնի մագնիսները արդեն իսկ Ձեր կողմից գծված ճանապարհով: Գծեք տարբեր բարդության ճանապարհներ՝ ուղիղ, ալիքաձև և այլն:
? Գրատախտակին նկարեք որևէ երկրաչափական պատկեր և խնդրեք երեխային այդ երկրաչափական պատկերից նոր պատկեր ստանալ՝ ավելացնելով որոշակի դետալներ:
? Երեխաներին խնդրեք, որ հերթով մոտենան գրատախտակին և շարունակեն նկարել նկարը: Միասին հետաքրքիր և ծիծաղելի նկար կստանան:
? Երեխային խնդրեք, որ աչքերը փակի և խզբզի գրատախտակի վրա, մինչև Ձեր կողմից հնչի դադարեցնելու հրահանգը: Ապա խնդրեք երեխային իր խզբզածի միջից գտնել իմաստալից պատկերներ, սիմվոլներ:
? Երեխային խնդրեք, որ միաժամանակ 2 ձեռքով մի պատկեր նկարի: Այսպիսի հայելային պատկերի ստեղծումը երեխայի մեջ զարգացնում է շարժումների կոորդինացիան, տարածական կողմնորոշումը, որն էլ մեծ դեր ունի գրելու և կարդալու հմտության զարգացման գործում:
? Եթե երեխան գիտի կարդալ, ապա կարող եք մի երկար բարդ բառ գրել գրատախտակին և խնդրել, որ այդ բառում ներառված տառերից հնարավորինս շատ այլ բառեր կազմի:
? Գրատախտակին պատկերեք 5-ից 7 երկրաչափական պատկեր: Երեխային խնդրեք մտապահել, այնուհետև ջնջեք պատկերները և խնդրեք վերհիշել ու վերարտադրել դրանք՝ նույնությամբ պատկերելով գրատախտակի վրա:
? Առանձնացրեք մագնիսե թվերը և թվերի առաջին հնչյունները (7-Յ): Խնդրեք երեխային արտասանել թիվը, լսել առաջին հնչյունը և գտնել համապատասխան տառը:
? Նախապես գրատախտակի վերևում նկարեք ամպեր իսկ ներքևում՝ ճանապարհ։ Խնդրեք երեխային նկարել մեքենա և ինքնաթիռ: Երեխան պետք է կարողանա ճիշտ տեղում պատկերել նկարները: Ավելի փոքրերի համար առավել պարզ առաջադրանք կարող է լինել. օրինակ՝ երեսի վրա նկարել աչքեր, քիթ և բերան:
? Խնդրեք երեխային վերցնել որևէ երկրաչափական պատկեր, այնուհետև գտնել այդ պատկերի անվանման բոլոր տառերը, oրինակ՝ վերցնել շրջանը և դրա տակ հավաքել Շ, Ր, Ջ, Ա, Ն տառերը:
? Խնդրեք երեխային գտնել երկրաչափական պատկերին համապատասխանող առարկաներ, նկարել դրանք, oրինակ – շրջան՝ գնդակ, խնձոր և այլն:
There are no reviews yet.