Brainy- ն խաղ է, որը սովորեցնում է անգլերեն 4000 բառ ու բառակապակցություն։ Խաղի ընթացքում զարգանում է մասնակցի անգլերենի իմացությունը՝A1 մակարդակից մինչև C2 մակարդակ։ Խաղը մշակվել է Օքսֆորդի ու Քեմբրիջի բառարանների հիման վրա։ Այն ներառում է 350 խաղաքարտեր, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ թեմատիկա, օրինակ՝ դպրոց, և այդ թեմային վերաբերող 9 բառ։ Մասնակիցների խնդիրն է մեկ րոպե ընթացքում բացատրել բառերը իր թիմակիցներին հայերեն տարբերակով։ Երբ թիմակիցը կռահում է թե ինչ բառի մասին է խոսքը տալիս է դրա անգլերեն համարժեքը։ Բառերը ներքևում գրված են նաև դրանց տառադարձումները, որպեսզի մասնակիցները բառն անգամ չիմանալու դեպքում կարողանան ճիշտ ընթերցել այն։ Մանրամասներն այստեղ ? https://www.youtube.com/watch?v=RNgb65g9d0w
Տարիք ՝ 8+
4 և ավել խաղացող
There are no reviews yet.