• «Ուղղագրական մեղվափեթակ» սեղանի ուսուցողական խաղը նախատեսված է 8 տարեկանից բարձր երեխաների համար: Այն պարզ, հետաքրքրաշարժ և արդյունավետ միջոց է հայերենի որոշ բառերի ուղղագրության յուրացումն ամրապնդելու համար:
  • Տուփում առկա 12 խաղատախտակներից յուրաքանչյուրն ընդգրկում է 9 ուղղագրական արժեք ներկայացնող բառ՝ համապատասխան տառի բացթողումով:Խաղատախտակները կազմված են պարզից բարդ սկզբունքով: Որքան փոքր է խաղատախտակի համարը, այնքան ավելի մատչելի են այնտեղ ներառված բառերը:
  • Փոքր խաղաքարտերը պարունակում են խաղատախտակներում առկա բառերում բաց թողնված տառերը (108 խաղաքարտ /յուրաքանչյուրի վրա՝ մեկ տառ/ ընդամենը՝ 21 տառ):
  • Տուփում կգտնեք նաև տվյալ բառահումքը պարունակող գրքույկ, որի օգնությամբ կարելի է ստուգել խաղի ընթացքում կատարված քայլերի ստույգ լինելը:
  • « Ուղղագրական մեղվափեթակ » խաղը գունեղ է և խթանող:
  • « Ուղղագրական մեղվափեթակ »-ը հնարավոր է խաղալ առնվազն 2 խմբային և 2 անհատական տարբերակներով:

 

  • Տարիքը՝ 8+
  • Մասնակիցների քանակը՝ 1-13
  • Խաղի տարբերակներ՝ 2 խմբային,
    2 անհատական

Տուփի մեջ կգտնեք՝

  • 12 թղթե խաղատախտակ
  • 108 փոքր խաղաքարտ
  • 40 օժանդակ քարտ
  • 6 մրցանակային քարտ
  • պարկ
  • ուղղագրական գունազարդ գրքույկ ( 540 բառ)
  • խաղի կանոնների ուղեցույց

Խաղի առաքելությունը՝

  • զարգացնել երեխայի մտքի ճկունությունը, ուշադրությունն ու հիշողությունը
  • նպաստել հայերենի ուղղագրության յուրացմանը
  • ստեղծել սեղանի շուրջ ուրախ և արդյունավետ ժամանցի հնարավորություն՝ ընտանիքով կամ ընկերներով

Խաղի նպատակը՝

  • Հնարավորինս արագ լրացնել խաղատախտակը՝ բոլոր խաղադաշտերը ծածկելով համապատասխան քարտերով:

 

Թեմա՝ Հայերենի ուղղագրություն

Քաշ՝ 435 (չորս հարյուր երեսունհինգ) գր.

Հրատարակման տարեթիվ՝  2020

Չափս՝ Տուփի պարամետրերը՝ 23 սմ x 17 սմ x 5,8 սմ

Տարիքային խումբ՝ 8+

Ուղեցույցի լեզու՝ հայերեն

Կազմ (տուփի)՝330 գր ֆուտբորդ՝ լամինացված

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Սեղանի խաղ «Ուղղագրական մեղվափեթակ»”

There are no reviews yet.