Ուղղագրական դոմինոն խաղ է՝ նախատեսված 1-8 խաղացողների համար, որի ընթացքում կազմվում է խաղաքարտերի շղթա, որտեղ  յուրաքանչյուր հաջորդ խաղաքարտ սկսվում է նախորդում եղած ուղղագրական արժեք ներկայացնող բառի գրության մեջ բաց թողնված տառով և առաջարկում է մի նոր ուղղագրական բառ՝ դարձյալ տառաբացթողումով:

Խաղը հնարավորություն է տալիս զարգացնելու մասնակցի՝ ոչ միայն ինքնակառավարման, հաղորդակցական, վերլուծական և մարտավարական հմտությունները, այլ նաև՝ հայերենի ուղղագրության իմացությունը՝ ապահովելով հետաքրքիր և արդյունավետ ժամանց:
Այս սեղանի խաղը նախատեսված է հատկապես կրտսեր և միջին դպրոցականների համար, սակայն կարող է հանդիսանալ նաև ընտանեկան ժամանցի ապահովման հիանալի միջոց :

  • Տարիքը՝ 8+
  • Մասնակիցների քանակը՝1-8
  • Խաղի տարբերակներ՝ 2 խմբային, 2 անհատական
  • Ընդգրկված տառեր՝ 8 (է,ե,օ,ո,ը,առանց ը, յ, ի)

Տուփում ներառված են՝

  • 66 խաղաքարտ
  • Ուղղագրական նկարազարդ բառագիրք (540 բառ)
  • Ուղեցույց

Խաղի առաքելությունը՝ զարգացնել մտքի ճկունությունը, ուշադրությունը, հիշողությունը, մարտավարական հմտությունները:

Խաղի նպատակը՝ ամրապնդել հայերենի ուղղագրության իմացությունը:

Թեմա՝ Հայերենի ուղղագրություն

Քաշ՝ 200 (երկու հարյուր) գր.

Հրատարակման տարեթիվ՝  2020

Չափս՝ Տուփի պարամետրերը՝ 17 սմ x 11,5 սմ x 4 սմ

Տարիքային խումբ՝ 8+

Ուղեցույցի լեզու՝ հայերեն

Կազմ (տուփի)՝330 գր ֆուտբորդ՝ լամինացված

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Սեղանի խաղ «Ուղղագրական դոմինո 2»”

There are no reviews yet.