«Մաթեմատիկական ֆուտբոլ» խաղի մասին

«Մաթեմատիկական ֆուտբոլ» սեղանի ուսուցողական խաղը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար: Այն պարզ, հետաքրքրաշարժ և արդյունավետ լուծում է բազմապատկման աղյուսակի յուրացումն ամրապնդելու ճանապարհին: Տուփում առկա 11 խաղատախտակներում անդրադարձ է կատարվում ողջ բազմապատկման աղյուսակին՝ ներառյալ հատուկ դեպքերը: Տուփում կգտնեք նաև բազմապատկման աղյուսակն ընդգրկող պաստառ, որի միջոցով կարելի է ստուգել խաղի ընթացքում կատարված գործողությունների ստույգ լինելը: «Մաթեմատիկական ֆուտբոլ» խաղը գունագեղ է, խթանող, երեխային գրավում է իր ֆուտբոլային պատկերներով՝ զարգացնելով նաև վերջինիս երևակայական աշխարհը: «Մաթեմատիկական ֆուտբոլ»-ը հնարավոր է խաղալ 2 խմբային և 2 անհատական տարբերակներով: Հիշենք, որ այս տարիքում դեռևս խաղն է երեխայի հիմնական գործունեությունը, և հնարավորություն ստեղծենք, որ նա սովորի խաղալով:

Ընդհանուր տեղեկություն՝

Մասնակիցների քանակը՝ 1-12

Տարիքը՝ 7+

Խաղի տարբերակներ՝ 2 խմբային, 2 անհատական

Տուփի մեջ կգտնեք՝

11 թղթե խաղատախտակ

30 օժանդակ քարտ

6 մրցանակային քարտ

պարկ

բազմապատկման աղյուսակը ներկայացնող պաստառ

խաղի կանոնների ուղեցույց

(Տուփի պարամետրերը՝ 23 սմ x 17 սմ x 5,8 սմ)

Խաղի առաքելությունը՝

 զարգացնել երեխայի մտքի ճկունությունը, ուշադրությունն ու հիշողությունը,

 նպաստել բազմապատկման աղյուսակի իմացության ամրապնդմանը

 ստեղծել սեղանի շուրջ ուրախ և արդյունավետ ժամանցի հնարավորություն՝ ընտանիքով կամ ընկերներով:

Խաղի նպատակը՝ հնարավորինս արագ լրացնել խաղատախտակը՝ բոլոր խաղադաշտերը ծածկելով համապատասխան քարտերով, և վաստակել առաջնության գավաթ:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Սեղանի խաղ «Մաթեմատիկական ֆուտբոլ»”

There are no reviews yet.