Տեղեկություն «Մաթեմատիկական բասկետբոլ» սեղանի ուսուցողական խաղի մասին
- Տարիքը՝ 6+
- Մասնակիցների քանակը՝ 1-11
- Խաղի տարբերակներ՝ 2 խմբային,
2 անհատական
Տուփի մեջ կգտնեք՝
- 10 թղթե խաղատախտակ
- 120 փոքր խաղաքարտ
- 45 օժանդակ քարտ
- 6 մրցանակային քարտ
- պարկ
- 11-20 թվերի կազմությունը գումարման միջոցով ներկայացնող պաստառ
- խաղի կանոնների ուղեցույց
Խաղի առաքելությունը՝
- զարգացնել երեխայի մտքի ճկունությունը, ուշադրությունն ու հիշողությունը
- նպաստել 11-20 թվերի կազմության իմացության և այդ սահմանում գումարման և հանման գործողությունների կատարման ամրապնդմանը
- ստեղծել սեղանի շուրջ ուրախ և արդյունավետ ժամանցի հնարավորություն՝ ընտանիքով կամ ընկերներով
Խաղի նպատակը՝
- Հնարավորինս արագ լրացնել խաղատախտակը՝ բոլոր խաղադաշտերը ծածկելով համապատասխան քարտերով, և վաստակել առաջնության գավաթ:
Խաղի մասին՝
- «Մաթեմատիկական բասկետբոլ» սեղանի ուսուցողական խաղը նախատեսված է 6 տարեկանից բարձր երեխաների համար: Այն արդյունավետ միջոց է 11-20 թվերի կազմության յուրացումն ամրապնդելու համար:
- Տուփում առկա 10 խաղատախտակներում անդրադարձ է կատարվում 11-20 թվերի կազմությանը՝ ներառելով թե՛ կարգային անցումով, թե՛ աոանց կարգային անցման գումարման և հանման օրինակներ:
- Տուփում կգտնեք նաև գումարման արտահայտությունների միջոցով 11-20 թվերի կազմությունն ընդգրկող պաստառ, որի օգնությամբ կարելի է ստուգել խաղի ընթացքում կատարված գործողությունների ստույգ լինելը:
- «Մաթեմատիկական բասկետբոլ» խաղը գունագեղ է, խթանող, երեխային գրավում է իր բասկետբոլային պատկերներով՝ զարգացնելով նաև վերջինիս երևակայական աշխարհը:
- «Մաթեմատիկական բասկետբոլ»-ը հնարավոր է խաղալ առնվազն 2 խմբային և 2 անհատական տարբերակներով:
- Հիշենք, որ այս տարիքում դեռևս խաղն է երեխայի հիմնական գործունեությունը, և հնարավորություն ստեղծենք, որ նա սովորի խաղալով:
Ծանոթություն 1: 1-5 խաղացողների դեպքում յուրաքանչյուրը կարող է ընտրել 2 խաղատախտակ:
Ծանոթություն 2: Անհրաժեշտության դեպքում խաղի խմբային տարբերակները կարելի է կիրառել թիմերի միջև՝ յուրաքանչյուր թիմի տալով հավասար քանակով խաղատախտակներ:
There are no reviews yet.