, , ,

Սեղանի խաղ Թիվ թվոց


Կոդ:109.1

AMD3,500

Մաթեմատիկական խաղ՝  բոլորի համար:

 Խաղի մասին՝ համառոտ

Գումարում ենք բոլորից արագ, ստանում ՀԱՂԹՈՂ թիվը՝ ըստ զառի, մատնանշում համապատասխան գումարելիները և վաստակում առավելագույն միավորներ:


Զվարճալի ժամանց և ուղեղի վարժանք՝ 1 տուփում։

Անհրաժեշտ ունակությունները՝ ճանաչել 1-ից 9 թվերը և կարողանալ մտովի գումարել:

Նախընտրելի տարիքը՝ 6+

Մասնակիցների թիվը՝ 2-ից 5

Տուփի մեջ՝

72 շրջանաձև քարտ՝ 1-ից 9 թվերով։
5 շրջանաձև օժանդակ քարտ:

1 զառ, որի վրա 6 տարբեր թվեր են՝ 10, 11, 13, 15, 17, 20:

Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ։

Ինչպես խաղալ

Յուրաքանչյուր խաղի սկզբում զառի միջոցով որոշվում է, թե որն է ՀԱՂԹՈՂ թիվը:

Մասնակիցները հերթով շրջում են մեկական քարտ՝ բացելով թվերը: Բացելուն զուգահեռ անհրաժեշտ է 2 և ավելի քարտերի վրա նշված թվերի գումարով ստանալ այն թիվը, որը ցույց է տալիս զառը: Ում հաջողվում է առաջինը ստանալ զառով կանխորոշված թիվը, բացականչում է այն, մատնանշում համապատասխան գումարելիները և միավոր վաստակում: Խաղն ավարտվում է, երբ բոլոր քարտերը բացվում են, և այլևս զառով կանխորոշված  ՀԱՂԹՈՂ թիվհնարավոր չէ ստանալ:

Հաղթում է ամենաշատ ՀԱՂԹՈՂ թիվ (միավոր) ստացած մասնիակիցը:

Տարբերակ 2

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր քարտերից:

Քարտերը հավասար քանակով բաժանվում են մասնակիցներին՝ փակ վիճակում, վերջին քարտը դրվում է կենտրոնում՝ բաց վիճակում:

Մասնակիցները շրջում են իրենց մոտ եղած քարտերի կույտը: Փնտրում են համընկնող պատկերը իրենց և կենտրոնի քարտի միջև: Ով առաջինն է գտնում և բարձրաձայնում, իր քարտը դնում է կենտրոնի քարտի վրա: Այժմ պետք է գտնել համընկնում կենտրոնում հայտնված նոր քարտի հետ և այդպես շարունակ:

Պարտվում է նա, ով ամենավերջինն է ազատվում իր քարտերից:

 

Տարբերակ 3

Անհրաժեշտ է հնարավորինս քիչ քարտ հավաքել:

Մասնակիցներին բաժանվում է մեկական քարտ՝ փակ վիճակում: Մնացած քարտերը իրար վրա դրվում են կենտրոնում՝ բաց վիճակում:

Մասնակիցները բացում են իրենց քարտերը և սկսում փտրել համընկնող պատկեր կենտրոնի քարտի և մյուս մասնակիցներից որևէ մեկի քարտի վրա: Գտնելուն պես բարձրաձայնում են, վերցնում կենտրոնի քարտը և դնում այն մասնակցի քարտի վրա, որտեղ տեսել են համընկնող պատկերը: Այդպես կենտրոնում նոր քարտ է բացվում: Խաղը շարունակվում է, մինչև կենտրոնի բոլոր քարտերը վերջանան:

Հաղթում է նա, ով ամենաքիչ քարտերն է նվեր ստացել:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Սեղանի խաղ Թիվ թվոց”

There are no reviews yet.