– 200 քարտ (400 նկար և 800 բառ)
– 1 ավազի ժամացույց (մեկ րոպե)
– Կանոնները մեկնաբանող թերթիկ
– 1 նոթատետր (հաշիվը գրանցելու համար)
Տուփում առկա քարտերը երկկողմանի են՝ նկարներով և բառերով Նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար
Նկարներով քարտեր՝ 4-ից 8 տարեկան երեխաների համար Բառերով քարտեր՝ 8-ից 14 տարեկան երեխաների համար Անհրաժեշտ է 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. թույլատրելի է նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր
Խաղի նպատակը. Կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա ժամանցում
Ինչու՞ խաղալ «Այլկերպիկ» Բարելավում է հայերենի և հայկականի իմացությունը, խթանում բանավոր խոսքի և մտքի ճկունության զարգացումը
There are no reviews yet.