Այս խոնավացնող ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ ճկուն մաշկի զգացողությունը: Հայաստանի լեռնահովիտներում աճող դամասկոսյան վարդերից թորված վարդաջուրը համադրվել է արեւածաղկի յուղի հետ, որը պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած բջջային եւ հյուսվածքային վնասվածքներից, ինչպես նաեւ համադրել ենք ոսկեգույն մեղրի հետ, որը բուժում է թեթեւ քերծվածքներն ու խոնավ է պահում մաշկը: Այս քսուքի բաղադրության մեջ մտնող վերջին, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը, որը մենք պարբերաբար ժողովում ենք բնության գրկից, ուրցադաղձն է: Այս մանրիկ ու բուրավետ բույսն ունի հրաշագործ մանրէասպան հատկություններ, որոնք կպաշտպանեն ձեր ձեռքերն անցանկալի մանրէներից:
50մլ
Արտադրող՝ Նաիրիան
There are no reviews yet.