Ծեփամածիկ XAXALOVE


Կոդ՝ 28.444000

AMD1,500

16 գույն․

Տարիքը՝ 2+
Չափսը՝ 12.5 x 10 x 10 սմ
Քաշը տուփով՝ 468 գ

? Ինչպես խաղալ՝
? Նախ և առաջ երեխային հարկավոր է սովորեցնել պլաստիլինի հետ վարվելու ամենապարզ շարժումները՝
? բութ մատով և ցուցամատով փոքրիկ կտորներ պոկել,
? սեղմել պլաստիլինը բռունցքի մեջ,
? ցուցամատով փոքրիկ կտորներ պոկել՝ սեղանի վրայով գլորելով, որպեսզի փոքրիկ գնդակներ ստացվեն,
? երկու ձեռքերի ափերի օգնությամբ գնդակ պատրաստել (եթե երեխան դժվարանում է կատարել, ապա կարող եք Ձեր ձեռքով և նրա ձեռքով միասին պատրաստել),
? ցուցամատով սեղմել և հետքեր թողնել պլաստիլինի վրա։
? Մանր մոտորիկան զարգացնելու համար երեխային սովորեցրեք տարրական մարմիններ պատրաստել (գնդակ, գլանաձև կտորներ, տափակ և ուռուցիկ մարմիններ):
? Երեխայի հետ պատրաստեք իր սիրելի հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսներին:
? Երեխայի հետ պատրաստեք մի կենդանի, ապա խնդրեք, որ երեխան պլաստիլինից պատրաստված ուտելիքներով կերակրի այդ կենդանուն՝ կտորները վերջինիս կպցնելու միջոցով։ Այսպիսով երեխան կտեսնի, որ կենդանին սնվելով (ինչպես նաև՝ մենք) մեծանում և ուժեղանում է:
? Համադրեք պլաստիլինի գույները և ստացեք նոր գույներ:
? Պլաստիլինից մարդուկ պատրաստեք: Մարմինը և գլուխը պատրաստելուց հետո թույլ տվեք երեխային ստեղծագործել սեփական երևակայությամբ։
? Պլաստիլինի մեջ որևէ բան թաքցրեք և խնդրեք երեխային գտնել այն:
? Թղթի վրա որևէ պատկեր նկարեք, որոշ մարմիններ պատրաստեք պլաստիլինից և օգնեք երեխային, որ փակցնի դրանք թղթին: Օրինակ՝ կարող եք ծառ նկարել և խնդրել, որ փոքրիկ գնդիկները, որպես խնձորներ, փակցնի ծառի վրա:

Based on 0 reviews

0.0 overall
0
0
0
0
0

Be the first to review “Ծեփամածիկ XAXALOVE”

There are no reviews yet.