Խաղ «Գտի՛ր ստվերը
?Ինչպես խաղալ՝
? Երեխային բացատրեք, թե ինչ է ստվերը և ինչպես է այն առաջանում։ Պատկերավոր ձևով ցույց տվեք, թե ինչպես են առաջացել խաղում ներառված պատկերների ստվերները։ Վերցրեք ցանկացած առարկա և փորձեք շրջագծել այն թղթի վրա։ Այսպիսով երեխան ինքնուրույն կստեղծի պատկերի եզրագիծ, ստվեր։
? Խաղի մեջ առկա են բազմաթիվ պատկերներ։ Երեխայի հետ վերլուծեք այդ պատկերները։ Խոսեք պատկերի հատկությունների մասին՝ գույն, ձև, չափ, կիրառություն, ոլորտ։ Ապա նշեք որոշ հատկություններ և խնդրեք երեխային գուշակել, թե որ պատկերի մասին է խոսքը։ Գտնելուց հետո խնդրեք գտնել պատկերի ստվերը և ճիշտ տեղադրել այն։
? Քարտերից ընտրեք ցանկացած 10-15 պատկեր և դրեք սեղանին։ Խնդրեք ուշադիր նայել և մտապահել քարտերը։ Ապա շրջեք և խնդրեք գտնել որևիցե պատկեր: Ճիշտ պատասխանի դեպքում քարտը մնում է երեխայի մոտ, սխալ պատասխանի դեպքում այն հետ է դրվում իր տեղը: Կարելի է նույնը խաղալ բարդ տարբերակով՝ օգտագործելով ստվերային քարտերը։ Երեխային խնդրեք հիշել ամբողջական ստվերային քարտը և վերհիշելով թվարկել բոլոր պատկերները։
? Երեխային ցույց տվեք ստվերային քարտից մեկ պատկեր և խնդրեք թղթի վրա արտապատկերել այն՝ առանց պատկերին նայելու։
? Դրեք պատկերներով քարտերը սեղանի վրա և երեխային խնդրեք խմբավորել պատկերները ըստ որևէ հատկանիշի։ Օրինակ՝ առանձնացրու բոլոր կարմիր գույն պարունակող պատկերները կամ բոլոր ընտանի կենդանիներին։
? Երեխային խնդրեք ընտրել մի քանի պատկեր և պատմություն հորինել դրանց մասին։
? Երեխային ցույց տվեք 5-7 քարտ, խնդրեք, որպեսզի մտապահի դրանք։ Ապա երեխան պետք է փորձի վերհիշել և վերարտադրել այդ պատկերները։
? Սեղանի վրա դրեք որոշակի հերթականությամբ շարված 7 քարտ։ Ժամանակ հատկացրեք երեխային հիշելու համար դրված պատկերների հերթականությունը։ Ապա խառնեք քարտերը և խնդրեք երեխային վերհիշել և նույն հերթականությամբ վերադասավորել պատկերները:
Գլուխկոտրուկներ, Ժամանցային խաղեր, Խաղալիքներ, Խաղեր, Սեղանի խաղեր, Փայտյա խաղալիքներ
Գտիր Ստվերը – Մրգեր և Բանջարեղեն XAXALOVE
Կոդ: 28.202020
AMD1,900
Զանգված ՝ 355 գ
Չափս ՝ 26 x 17,5 x 3,5 սմ
Տարիք ՝ 3+
There are no reviews yet.