Խաղ «Գտի՛ր զույգը – Մեծատառ փոքրատառ»
? Ինչպես խաղալ՝
? Որևէ տառի զույգը գտնելուց հետո երեխային խնդրեք, որ փորձի մտաբերել այդ տառով սկսվող հնարավորինս շատ բառեր:
? Խաղում ներկայացված են զույգ քարտեր: Փոքրատառերով քարտերը պահեք Ձեզ մոտ, իսկ մեծատառերը հավասարապես բաժանեք երեխաներին: Սեղանին դրեք մեկ փոքրատառ քարտ և առաջարկեք մասնակիցներին իրենց մոտ քարտերի մեջ արագ գտնել համապատասխան մեծատառը: Փոքր տարիքի երեխաների դեպքում կարելի նույն խաղը խաղալ՝ ուշադրությունը կենտրոնացնելով պատկերների վրա:
? Երեխային ցույց տվեք 2 կամայական նկար և խնդրեք որևէ կապ գտնել այդ 2 նկարների միջև: Երեխան կարող է նաև պատմություն հորինել, որի օգնությամբ կկապվեն 2 նկարները: Այսպիսով խաղը նպաստում է երեխայի մտածողության զարգացմանը՝ պատճառահետևանքային կապերի ստեղծմանը:
? Երեխայի առջև դրեք բոլոր պատկերները: Ֆիքսեք ժամանակը և երեխային խնդրեք հնարավորինս շատ զույգեր գտնել 10 վայրկյանում:
? Երեխայի առջև դրեք մի քանի նկար և խնդրեք պատմություն հորինել այդ նկարների մասին:
——————————
? Հետաքրքիր է իմանալ՝
‼️ Երեխան այս տարիքում դեռ ունակ չէ կիրառել մտածողության ասոցիատիվ հնարքներ՝ որևէ նյութը մտապահելու համար: Այս խաղի օգնությամբ կարող ենք սովորեցնել երեխային՝ կենտրոնանալ տեղեկույթի միավորի վրա և մտապահել այն: Այնուհետև կարող ենք սովորեցնել նաև որոշակի կապեր կամ ասոցիացիաներ գտնել տարբեր երևույթների միջև և այդպես հիշել:
Գլուխկոտրուկներ, Ժամանցային խաղեր, Խաղալիքներ, Խաղեր, Սեղանի խաղեր, Փայտյա խաղալիքներ
Գտիր Զույգը Մեծատառ – Փոքրատառ XAXALOVE
Կոդ: 28.10100
AMD3,000
Զանգված ՝ 519 գ
Չափս ՝ 30,5 x 21,5 x 6 սմ
Տարիք ՝ 3+
There are no reviews yet.