Առաքման մանրամասները
Ինչպե՞ս վճարել
Վճարման տարբերակներն են՝ կանիկ, բանկային քարտերով, վճարում տերմինալով, վճարում բանկային փոխանցումով և idram համակարգով:
Կանիկ: կանխիկ վճարման տարբերակը կիրառելի է ստանդարտ և արագ առաքման տարբերակներում
Վճարում ARCA, VISA, MasterCard համակարգերով: վճարման այս համակարգը ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով է բանկի կայք:
Վճարում բանկային փոխանցումով: այս տարբերակով վճարել կարելի է ցանկացած բանկից: Պետք է հաշվի առնել, որ Հայկական բանկերը ապրանքի արժեքից մինչև 3% պահում են իրականացնում իսկ արտասահմանյան բանկերի պարագայում պետք է ճշտել բանկում: Տեղական փոխանցումները սովորաբար իրականացվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Երբ կստանամ իմ պատվերը
Ստանդարտ առաքում Երևանում մեկ օրվա ընթացքում
Երևանում առաքումն իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացում: Առաքումն իրականացվում է երկուշաբթիից շաբաթ 13։00-20։00, կիրակի առաքում չի իրականացվում։ Ստանդարտ առաքման արժեքը Երևանում 400 դրամ է (բացի Նոր խարբերդից):
Եթե պատվերի արժեքը գերազանցում է 7000 դրամը, ապա առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ (Երևան քաղաքում):
Ստանդարտ առաքում Գյումրի և Վանաձոր
առաքումն իրականացվում է յուրաքանչյուր երեքշաբթի, առաքման արժեքն է 500 դրամ։
Ստանդարտ առաքում այլ քաղաքներ
Ստանդարտ առաքումը Երևանի մոտակա քաղաքներ և գյուղեր (Մասիս, Էջմիածին, Աբովյան, Աշտարակ, Եղվարդ) իրականացվում է շաբաթվա ֆիքսված օրերին (Օր․ Էջմիածին – ուրբաթ, Աբովյան՝ չորեքշաբթի․․․։ Ձեր քաղաքի առաքման օրը կարող եք ճշտել զանգահարելով գրասենյակ)
Ստանդարտ առաքման արժեքը նշված քաղաքներ 600 դրամ է:
Ստանդարտ առաքումը Արմավիր և մոտակա գյուղեր, Արտաշատ և մոտակա գյուղեր, Նոր Հաճն, Բյուրեղավան, Մեծամոր քաղաքներ իրականացվում է շաբաթվա ֆիքսված օրերին (Ձեր քաղաքի առաքման օրը կարող եք ճշտել զանգահարելով գրասենյակ):
Ստանդարտ առաքման արժեքը նշված քաղաքներ 1200 դրամ է:
Ինչպես հետևել իմ պատվերի առաքման ընթացքին
Սովորաբար մեր աշխատակիցները պատվեր գրանցելուց տեղեկացնում են պատվերի առաքման կարգի և ժամկետների մասին, սակայն հավելյալ տեղեկատվության համար կարող եք ցանկացած պահի գրել ձեր հարցը մեր ֆեյսբուքյան էջին կամ աշխատանքային ժամերին (9:00-21:00) զանգահարել 095564520 հեռախոսահամարով:
Օնլայն պատվեր գրանցելու համար արդյոք պարտադիր է գրանցվել կայքում
Կայքում օնլայն պատվեր գրանցելու համար նախապես գրանցվելը պարտադիր չէ սակայն գրանցվելու դեպքում կարող եք հաջորդ անգամ ավելի արագ իրականացնել պատվերը և բացի այդ ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեյով կարող եք ստանալ զեղչերի և նոր ապրանքների մասին տեղեկատվություն:
Այլ հարցեր
Ինչպես կարող եմ գնում կատարել կայքից
Ապրանքի գնման համար մեզ մոտ գործում է մի քանի տարբերակ:
Օնլայն պատվեր գրանցելու համար սեղմում եք ապրանքի նկարի ներքևի աջա անկյունում առա այս տարբերանշանին և հետևում հրահանգներին:
Կայքում
- ընտրեք նախընտրած ապրանքի չափսը, քանակը և այլ անհրաժեշտ պարամետրերը
- ընտրելուց հետո սեղմեք ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ կոճակը
- բացված պատուհանում սեղմեք Իմ զամբյուղը կոճակը
- տեղափոխվելով ԶԱՄԲՅՈՒՂ լրացրեք համապատասխան դաշտերը
- հիշեք * աստղանիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
Պատվեր զանգի միջոցով: Զանգում եք կայքի առաջին էջում նշված հեռախոսահամարներով, նշում եք ապրանքի կոդը, առաքման հասցեն և ձեր բջջային հեռախոսահամարը:
Պատվեր հաղորդագրության միջոցով: Հաղորդագրություն եք թողնում կայքի առաջին էջի ներքևի աջ հատվածում բացվող հաղորդագրությունների հավելվածով, մեր Ֆեյբուքի կամ ինստագրամի էջում, նշում եք ապրանքի կոդը, առաքման հասցեն և ձեր բջջային հեռախոսահամարը:
Ինչպես է իրականացվում ապրանքի վերադարձը
Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև կատարել վճարում:
Վերադարձի նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը*:
Վերադարձի ժամկետները: Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում*` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է մեր գրասենյակում, նախորոք օպերատորին տեղեկացնելով։ Հատուկ դեպքերում մոտեցնում է առաքիչը, որի համար հաճախորդից գանձվում է 400 դրամ (Երևանում):
Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը: Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:
Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը վերադարձվում է կանխիկ միայն Երևանի պատվերների դեպքում:
Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:
Վերադարձի ենթակա ապրանքներ: վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, բացառությամբ կառավարության 30 հունվարի 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների*, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման գումարը՝ 400 դրամ։
Առաքման ինչ տարբերակներ կան
Մենք իրականացնում ենք ստանդարտ առաքում Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում մեր առաքման ծառայության միջոցով:
Հեռավոր մարզերի այլ բնակավայրեր առաքումն իրականացնում ենք Հայփոստի միջոցով ստորև նշված սակագներով, որոնք սահմանված են Հայփոստի կողմից:
Մինչև 1կգ․ 1200 դրամ
1,1-ից 3կգ 2000 դրամ
3,1-ից 5կգ 2400 դրամ
5,1-ից 10կգ 3600 դրամ
10,1-ից 15կգ 5400 դրամ
Պատվերի փոփոխության կարգը
Փոխարինման ենթակա ապրանքներ: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ ապրանքով եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ:
Փոխարինման ժամկետները: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը:
Փոխարինման նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
Փոխարինման ենթակա ապրանքի բացակայություն: Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:
Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:
Կապ մեզ հետ
Հարցերի դեպքում կարող եք հաղորդագրություն ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին,
Կամ զանգահարել ☎ 095564520, 098564520