Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև կատարել վճարում:
Վերադարձի նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը*:
Վերադարձի ժամկետները: Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում*` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է մեր գրասենյակում, նախորոք օպերատորին տեղեկացնելով։ Հատուկ դեպքերում մոտեցնում է առաքիչը, որի համար հաճախորդից գանձվում է 400 դրամ (Երևանում):
Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը: Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:
Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը վերադարձվում է կանխիկ միայն Երևանի պատվերների դեպքում:
Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:
Վերադարձի ենթակա ապրանքներ: վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, բացառությամբ կառավարության 30 հունվարի 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների*, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման գումարը՝ 400 դրամ։